ԱՄՆ-ում աշխարհի ամենամեծ ինքնաթիռը փորձարկել են թռիչքագոտում
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Stratolaunch-ը, փորձարկումների համար դուրս են բերել օդակայանի թռիչքագոտի: Տեսանյութը, որտեղ ցուցադրված Է թռչող սարքը, Twitter-ում զետեղել Է Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը:
Տեսագրության մեջ երեւում Է, թե օդանավն ինչպես Է դանդաղորեն շարժվում թռիչքավայրԷջքային գոտիով՝ աստիճանաբար ավելացնելով արագությունը: Դրան ուղեկցում են ավտոմեքենաներ: Սակայն հսկա ինքնաթիռը գետնից այդպես Էլ չի պոկվում:
Stratolaunch-ը պլանավորում են որպես օդային հարթակ օգտագործել կրող հրթիռների արձակման եւ ցածր երկրամերձ ուղեծիր բեռներ հասցնելու համար: Ինքնաթիռի թեւերի բացվածքը կազմում Է 117 մետր, քաշը՝ 230 տոննա: Ըստ հաշվարկների, այն կկարողանա օդ բարձրացնել մինչեւ 250 տոննա բեռ: Սպասվում Է, որ Stratolaunch-ի առաջին փորձնական թռիչքը կկայանա 2019 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը