Հրդեհ՝ Մրգաշեն գյուղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 19-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիքում կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 4-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում այրվում են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 50 հակ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:46-ին:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը