Գավառ-Մարտունի ավտոճանապարհին իրար բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 19-ին, ժամը 19։29-ին ահազանգ է ստացել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհին, բախվել «ԳԱԶ 31-10» մակնիշի 35 TT 493 պետհամարանիշների և «Mitsubishi Air Truck» մակնիշի 34 RS 778 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականները:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը