«Ատելտիկո»-ն «Բարսելոնա»-ի դեմ բողոք կներկայացնի ՖԻՖԱ
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարությունը պատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ՝ տրանսֆերային պատուհանից դուրս թիմի կիսապաշտպան Անտուան Գրիզմանի ընտանիքի հետ կապեր հաստատելու համար: Կատալոնացիները հետաքրքրված են ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով, սակայն նման կապերը չեն ողջունում Մադրիդում:
Marca-ի տեղեկություններով, բողոքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ «Ատելտիկո»-ն և «Բարսելոնա»-ն մասնակցում են նույն առաջնությանը: «Բարսելոնա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկո»-ն ընթանում է երկրորդ տեղում: Մադրիդցիները գտնում են, որ նման շփումները իրավիճակը ապակայունացնելու միջոց են:
26-ամյա Գրիզմանի պայմանագիրն «Ատլետիկո»-ի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան