Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 10, խարդախության 4, անձի առևանգման և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն