Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել ԶԼՄ ներկայացուցիչների համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին ու ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանմանը: Հանրապետության Նախագահը խոսել է նաև բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում «չորրորդ իշխանության» դերակատարման մասին, ներկայացրել ԶԼՄ-ներից իր ակնկալիքները առաջիկա համապետական կարևորագույն մի շարք միջոցառումների լուսաբանման առումով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն Ամանորի և Սուրբ Ծննդյան
տոների առթիվ ԶԼՄ ներկայացուցիչների համար հրավիրված ընդունելության ժամանակ


Սիրելի՛ բարեկամներ,


Սիրով ողջունում եմ բոլորիդ Բաղրամյան 26-ում՝ արդեն ավանդական դարձած այս տոնական ընդունելությանը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անկախության տարիներին մեր լրատվական դաշտը հեղափոխական փոփոխություններով է անցել: Նախորդ երկուսուկես տասնամյակում մենք կարողացել ենք ձևավորել դինամիկ հասարակություն, հանրային կառույցներ և յուրօրինակ ազատ լրագրություն: Որևէ կասկած չունեմ, որ հասուն և կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու ճանապարհին անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը:
Անցնող տարին լի էր ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններով, որոնք եղել են ձեր լուսարձակների կենտրոնում: Դուք դրանք բազմակողմանիորեն լուսաբանել եք և անհրաժեշտ տեղեկատվությունը հասցրել հասարակության, քաղաքական կուսակցությունների և իշխանությունների ուշադրությանը:

2017 թվականի կարևոր համապետական իրադարձությունը, իհարկե, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն էին: Այժմ հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ ընտրություններն անցան կառուցողական և համերաշխ մթնոլորտում: Ընտրություններն արժանացան մեր հանրության և միջազգային մասնագիտացված դիտորդական կազմակերպությունների դրական գնահատականին՝ արդար մրցապայքարում գծագրելով հաջորդ հինգ տարիների մեր քաղաքական խճապատկերը: 
Այդ արդյունքն արձանագրելու գործում մեծ է եղել նաև Հայաստանի լրատվական դաշտի ներդրումը: Այն ճանաչվել է միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, և ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: 

Անշուշտ, եղել են նաև դժվարություններ, անհարթություններ, թյուրըմբռնումներ: Անվրդով ընտրական գործընթաց աշխարհի որևէ երկրում գոյություն չունի, քանի որ մրցապայքարում շիկանում են կրքերը, լարվում են նյարդերը: Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել:

Հարգելի՛ լրագրողներ,

Խորապես համոզված եմ՝ չկան անհաղթահարելի խնդիրներ: Կարևորում եմ բոլոր կողմերի և դերակատարների անկեղծ պատրաստակամությունն առկա խնդիրները բաց քննարկելու և դրանց համար լուծում գտնելու հարցում: Դա հասունության մի յուրատեսակ քննություն է, որը, վստահ եմ, մեր հասարակությունը պատվով է հանձնում: Վստահ եմ, որ բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում ձեր իշխանությունը մեր կյանքում շատ ավելի ընդարձակ դերակատարում է ունենալու, և դուք պատրաստ եք այն ստանձնելու:

Անցնող տարում դուք ակտիվորեն լուսաբանեցիք Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքները: Դրանով հնարավորություն ստեղծվեց այդ համաժողովին տասը միլիոն հայերի վիրտուալ մասնակցության համար: Զանգվածային լրատվության միջոցների դերը և նշանակությունը քննարկելիս պետք է մշտապես հիշենք, որ ևս յոթ միլիոն հայ ապրում է մայր Հայաստանից դուրս: 

Կոչ եմ անում գալիք տարիներին աշխուժացնել սփյուռքի համայնքներում գործող լրատվամիջոցների հետ կապերը: 2040 թվականին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու իմ տեսլականի և ապագա այլ ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում, իհարկե, ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ներգրավվածությունը:
Կցանկանայի նաև, որ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, համայնքների խոշորացման գործընթացը կամ տնտեսական աշխուժացումը, ավելի մեծ ուշադրության և խորքային գնահատականների արժանանային ձեր կողմից: Այս ցանկը, անշուշտ, ամբողջական չէ: Ես իսկապես ուրախ կլինեմ, եթե դուք հարստացնեք այն իմ ուշադրությունից վրիպած թեմաներով:

Սիրելի՛ բարեկամներ,

Հրաժեշտ ենք տալիս 2017 թվականին: Կրկին շնորհավորում եմ ձեզ, ձեր բոլոր գործընկերներին, հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ, որպեսզի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում դուք լիաթոք հանգստանաք, ուրախանաք՝ դրանով իսկ հաճույք պատճառելով ձեր բարեկամներին ու հարազատներին: Թող գալիք 2018 թվականին հաջողությունը, երջանկությունը և խաղաղությունը միշտ ուղեկից լինեն ձեզ և ձեր ընտանիքներին: Որքան հաշտ լինենք ինքներս մեզ հետ, հավատացե՛ք, այնքան բարձր է լինելու մեր աշխատանքի օգտակար գործողության գործակիցը:

Շնորհակալ եմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ
Ամենադիտված