Շնորհակալություն ձեր սիրո և աջակցության համար. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Շատ պարտ եմ, որ կրկին ընտրվել եմ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն ձեր անկեղծ սիրո և աջակցության համար:
Միշտ հաճելի է, երբ տեսնում եմ հայկական դրոշը ուր էլ որ գնում եմ: Հուսով եմ՝ 2018թվականը բարգավաճ կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն