Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Ի՞նչ կապ ունեն Գագիկ Բեգլարյանը և Ռուբեն Սադոյանը Վրաստանի վարչապետի հայտարարության հետ

Վերլուծական
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում հայտարարել է, որ այսուհետ հայկական ապրանքները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են փոխադրվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներով: Դրանք սահմանված են «Մաքսային կառավարման մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական 2011թ-ի համաձայնագրով: Այդ միջանցքները Ռուսաստանը բացեց այն բանից հետո, երբ ԱՀԿ-ում Վրաստանը չեղարկեց Մոսկվայի անդամակցության շուրջ իր վետոն, իսկ այժմ, վրացական կողմը բարեկամական ժեստ է անում Հայաստանին՝ առաջարկելով ֆորս-մաժորային իրավիճակում օգտվել տարանցիկ այս ճանապարհից:
 
Նույնիսկ ավելորդ է նշել, թե ինչպիսի առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար Կվիրիկաշվիլիի այս հայտարարությունը:
 
Վերին Լարսի այլընտրանքի որոնումը դարձել էր Հայաստանի առջև ծառացած ռազմավարական խնդիրներից մեկը: Այս հարցի լուծման ուղղությամբ իր պաշտոնավարման տարիներին մեծագույն ջանքեր է գործադրել ՀՀ տրանսպորտի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Բեգլարյանի և Կվիրիկաշվիլիի մտերմութունը որևէ մեկի համար նորություն չէ: Նրանց միջև միջանձնային բարեկամական հարաբերություններ են հաստատվել դեռևս այն ժամանակ, երբ Վրաստանի ներկայիս վարչապետը զբաղեցնում էր տրանսպորտի նախարարի պաշտոնը: Կվիրիկաշվիլին և Բեգլարյանը բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանի համար կարևորագույն՝ Վերին Լարսին ալընտրանք գտնելու խնդրին: Երկու գործիչների միջև առկա մտերմության վերջին հաստատումն էլ եղավ այն, որ Վրաստանի վարչապետը, իհարկե ոչ պաշտոնական կարգավիճակով, ժամանեց Հայաստան՝ մասնակցելու Բեգլարյանի որդու հարսանեկան արարողությանը:
 
Նույնիսկ Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի ջերմ ընդունելությունը շատերը պայմանավորեցին հենց Գագիկ Բեգլարյանի գործոնով: Թեև Սադոյանը նոր է լծվել աշխատանքին, սակայն Թբիլիսիից ստացվող մեսիջները վկայում են այն մասին, որ դեսպանին հմուտ կերպով հաջողվում է օգտագործել Բեգլարյանի և Կվիրիկաշվիլիի մտերմությունը ի շահ մեր երկրի:  Սադոյանը արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել իր նախաձեռնողականությամբ, ինչը նկատենք, բավական հազվադեպ հանդիպող երևույթ է ՀՀ դեսպանների շրջանում: 
 
Նշանակումից հետո նա առաջին հերթին հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կարևորելով համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Սադոյանից առաջ բազմաթիվ հայ պաշտոնյաներ փորձել են շրջանցել վիրահայերի խնդիրները, ցանկանալով խույս տալ այդ «գլխացավանքից»:
 
Կազմակերպելով համայնքի հետ այս հանդիպումը Սադոյանը ցույց տվեց, որ նա փորձելու է հնարավորությունների սահմանում ակտիվորեն պաշտպանել հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքները և շահերը Վայաստանում:
 
Ի դեպ՝ ավելորդ չի լինի հիշեցնել, որ դա նույնպես ի սկզբանե բոլոր հայ դեսպանների առաջնահերթ պարտականությունն է:
 
Ընդհամենը օրեր առաջ էլ Սադոյանը հանդիպեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Խոսելով հայերի եւ վրացիների հոգևոր, մշակութային ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ կանի ամեն ինչ, որպեսզի եղբայրական ազգերի միջեւ կապն ավելի խորանա եւ ավելի ամուր հիմքերի վրա դրվի։
 
Կասկածից վեր է, որ վերջին շրջանում տարածաշրջանում ձևավորված իրավիճակը, ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին հնարավորություն է տալիս նոր որակ ստեղծել հարևան Վրաստանի հետ հարաբերություններում, և այդ գործընթացում առաջին պլան է մղվում Թբիլիսիում մեր դեսպանատան համակարգված, արդյունավետ աշխատանքը:  Այդ աշխատանքի առաջին և գլխավոր պտուղը հենց երեկվա հայտարարությունն էր, որը երկար տարիների աշխատանքի արդյունք էր և փաստացի Հայաստանին ազատում է Վերին Լարսի «պատանդառությունից»:
 
Գեորգի Կվիրիկաշվիլին Հայաստանին, ըստ էության, առաջարկել է այլընտրանքային ճանապարհ` կանխավ հաշվարկելով դրա հետ կապված ռիսկերը, որովհետև ակնհայտ էր, որ Վրաստանի իշխանությունները հայտնվելու են Բաքվի ու Անկարայի ճնշման տակ:
 
Եվ այդպես էլ եղավ, հարևան երկրներում արդեն իսկ հիստերիայի նոր ալիք է, թիրախն էլ՝ պաշտոնական Թբիլիսին և վարչապետը: Սակայն որոշումը կա, և այս որոշման կայացման մեջ հսկայական է հենց վերոնշյալ մարդկային, միջանձնային հարաբերությունների գործոնը:
 
Իսկ այժմ ավելի մանրամասն, թե ինչ նոր հնարավորոթյուններ են բացվում Հայաստանի առջև: Գաղտնիք չէ, որ մեր ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների զգալի մասը` 88 տոկոսից ավելին, կատարվում է Մաքսային միության անդամ երկրների, հատկապես, Ռուսաստանի հետ: Այդ պատճառով Վերին Լարսի անցակետը Հայաստանի համար մեծ ռազմավարական նշանակություն ունի, և դրա փակման դեպքում տնտեսական խնդիրներ է առաջացնում թե երկրի, թե միջազգային բեռնափոխադրող ընկերությունների համար: Ցավոք, Լարսում հաճախ տեղի են ունենում անկանխատեսելի իրադարձություններ` եղանակային անբարենպաստ փոփոխություններ, քարաթափում, ջրածածկումներ և այլն, ուստի հայկական կողմի նպատական է եղել գտնել այլընտրանքային ճանապարհներ, որպեսզի մեքենաները այլ ճանապարհով կարողանան անցնել սահմանը: Եվ այս խնդիրը արդեն իսկ լուծված է: Մեզ համար բավականին հետաքրքիր է աբխազական ճանապարհը: Այս ավտոճանապարհն անցնում է Սև ծովի ափամերձ տարածքով և ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի հարավարևմտյան շրջաններ ուղևորվողների, ինչպես նաև Ռուսաստան բեռներ հասցնելու տեսանկյունից:
 
Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կլիմայական գործոնների ազդեցությամբ, այդուհանդերձ անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային և Հյուսիսային Օսիաների տարածքով և Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը նույնպես ավելի հարմար է Ռուսաստանի հետ կապվելու համար: Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ կապող երկու շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ, ինչը բավականին դրական ազդեցություն կարող է թողնել թե՛ մեր տնտեսության, թե՛ տրանսպորտային հաղորդակցության, թե՛ Վերին Լարսի ճանապարհի անայլընտրանք լինելու հետ կապված մնացած բոլոր խնդիրների վրա:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված