Մեսսին անեծք է «Ռեալ»-ի համար. Չավի
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին Կլասիկոյից առաջ անդրադարձել է Լիոնել Մեսսիին:
«Մեսսին անեծք է «Ռեալ»-ի համար վերջին 10-15 տարիների ընթացքում: Շատ թիմեր են տուժել նրա պատճառով, «Ռեալ»-ը՝ հատկապես:
«Սանտիագո Բերնաբեուում» շատ են հարգում Մեսսիին, չէ որ նա այնտեղ միշտ գոլ է խփում և անում է այն ինչ ուզում է», —Չավիի խոսքը մեջբերում է As-ը:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում կայանալիք Կլասիկոն կմեկնարկի այսօր 16:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան