«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակը բաց թողեց վերջին րոպեին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը hյուրընկալվեց «Լեսթեր»-ին:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Խաղի 27-րդ րոպեին Ջեյիմ Վարդին առաջ մղեց դաշտի տերերին, 40-րդ րոպեին Խուան Մատան հավասարեցրեց հաշիվը:
60-րդ րոպեին Մատան նաև իր երկորդ գոլը խփեց: Մոուրինյուի թիմին, սակայն, չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, խաղավարտին՝ 90+5-րդ րոպեին դաշտի տերերին պարտոթույունից փրկեց Մագուայերը:
Նշենք, որ դաշտի տերերը 73-րդ րոպեից մնացին տասը հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Դանիել Ամարտին:
Այս խաղից հետո մանչեսթերցիները 42 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց 83-րդ րոպեից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում