«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ 

Հայտնի է «Ամենախելացին» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանի հաղթողի անունը

Հասարակություն

Աշխատասիրություն, գիտելիք, մտքի ճկունություն և իհարկե հաջողություն: Սա «Ամենախելացին» հեռուստանախագծում հաղթելու գլխավոր բանաձևն է: Հայաստանում լայն մասսայականություն վայելող թիվ մեկ ինտելեկտուալ հեռուստախաղի կազմակերպիչներն ասումեն՝ նախորդ եթերաշրջաններից այս մեկը՝ 5-րդն  իրոք առանձնացավ ոչ միայն մասնակիցների բարձր ինտելեկտուալ ցուցանիշներով ու խաղի որակի միանգամայն նոր նշաձողով, այլ նաև տարիքային նոր խմբով, նոր անվանակարգերով ու թանկարժեք մրցանակային ֆոնդով: Ի տարբերություն նախորդ չորս եթերաշրջանների, որոնց մասնակցում էին դպրոցականները, այս անգամ «Ամենախելացիի» տիտղոսի համար պայքարեցին  բակալավրիատի առաջին կուրսից մինչև մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող Հայաստանի ու Արցախի ուսանողները:

Եվ ահա, մոտ հինգ ամիս տևած լարված պայքարից հետո հաղթողի անունը հայտնի է. Հայկազ Մելքումյանը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: Ասում է՝ հետևել է խաղի բոլոր եթերաշրջաններին, շատ էր ուզում մասնակցել, բայց խաղի համար նախատեսված տարիքային խմբի մեջ չէր տեղավորվում: Երբ իմացել է, որ «Ամենախելացիի» 5-րդ եթերաշրջանն անցկացվելու է ուսանողների շրջանում, միանգամից դիմում է գրել, անցել նախընտրական փուլերն ու սկսել պատրաստվել երազանքի խաղին. «Հայկական հեռուստաեթերում ինտելեկտուալ խաղերի պակասը մեծ է: Սա հրաշալի տարբերակ  է  հանրությանը, երիտասրադությանը հաղորդակից դարձնելու բազմապրոֆիլ գիտելիքների հետ»,- ասում է Հայկազն ու նշում, որ երախտապարտ է խաղի կազմակերպիչներին՝ սեփական գիտելիքները որակական նոր աստիճանի հասցնելու ու խորացնելու հրաշալի առիթ ստեղծելու համար:

Այն, որ «Ամենախելացինի» 5-րդ եթերաշրջանն իսկապես յուրահատուկ էր, փաստում են նաև խաղի կազմակերպիչները.««Ամենախելացին» նախագիծն ընդհանուր առմամբ, և 5-րդ եթերաշրջանն իմասնավորի, ապացուցեց, որն ման ինտելեկտուալ ֆորմատը հայկական հեռուստաեթեր բերելն իսկապես արդարացված էր: Յուրաքանչյուր եթերաշրջանա պացուցում է, որ այս նախագիծն ինտելեկտի ու գիտելիքի իսկական տոն է»,- ասում է նախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը:

Խաղի խմբագրականկազմը ևս ոգևորված է մասնակիցների գրանցած արդյունքներով.Ասում են՝ խաղը այսօրվա հայ երիտասարդի վերաբերյալ բազմաթիվ կարծրատիպեր կոտրեց. «Կրկին ապացուցվեց, որ ժամանակակից հայ երիտասարդը կարդում է, հետաքրքրված է ամեն ինչով, և ամենակարևորը, կարողանում է իրեն ներկայացնել»,-նշում է խաղի խմբագիր Հարություն Արզումանյանն ու ընդգծում, որ արդեն իսկ երկրորդ փուլից ակնհայտ էր լավագույն եռյակը՝ Հայկազ Մելքումյան, Տիգրան Մուղնեցյան, Վահե Հարությունյան. տղաների գրանցած գերազանց արդյունքները ոչ միայն այս եթերաշրջանի, այլ, առհասարակ, նախագծի պատմության մեջ աննախադեպ էին:

Ինչ վերաբերում է մրցանակային անվանակարգերին, ապա այս եթերաշրջանում նրանց քանակը կրկնապատկվել է: Արարատյան Հայրապետական թեմի սահմանած «Կրոն» և Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի սահմանած «Չինաստան» մրցանակային անվանակարգերին միացել էին ՀՀ Կենտրոնական բանկի «Ֆինանսներ» և «Ռոսատոմ սերվիս» ընկերության «Ֆիզիկա» նոր մրցանակային կատեգորիաները:

«Շատ հաճելի է,որ Հայաստանում այսպիսի կիրթ ու խելացի երիտասարդ սերունդ կա: Մենք ապշած ենք նրանց պատասխաններով՝ հատկապես ֆիզիկայի բնագավառում: Գտնում եմ, որ նման երիտասարդության հետ Հայաստանիապագան միայն հրաշալի կարող է լինել՝  այդ թվում նաև մեր համատեղ նախաձեռնությունների համար»,-մեծ ոգևորությամբ ասում է խաղի եզրափակչից տպավորված «Ռոսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, ով վերջին պահին որոշել է «Ֆիզիկա» անվանակարգում հաղթած մասնակցի մրցանակին համարժեք մրցանակով պարգևատրել նաև խաղի հաղթողին, այն է՝ ուղևորություն Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, էքսկուրսներ «Ռոսատոմի» մի քանի ենթակառուցվածքներում և գործարաններում՝ որտեղ հայկականա տոմակայանի համար սարքավորումներ են պատրաստվում: «Մեր կարգախոսն է՝ գիտելիքը ուժ է: Ու սա ոչ թե լոկ խոսքեր են, այլ գործելու, առաջ շարժվելու մարտահրավեր, որը պետք է կյանքի կոչել: Հիացած ենք խաղով, սա իսկապես չտեսնված բան էր»,- իր խոսքը եզրափակում է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը: 

 «ՀՀ Կենտրոնական բանկն արդեն 10 տարի է՝ իրականացնում է ֆինանսական կրթման ծրագրեր հասարակության համար, և այս խաղն այդ հարցում հիանալի հնարավորություն է, քանի որ նախագիծը մեր եթերում մեծ պահանջարկ ունի, ճանաչված է, շատ սիրված և մենք մեծ հույսեր ունենք, որ նախագծի շնորհիվ մեր հանրության մոտ ֆինանսական գիտելիքների առումով առաջընթաց գրանցվեց»,-նոր՝ «Ֆինանսներ» կատեգորիայի ստեղծման հիմնական նպատակի մասին պատմում է ՀՀ Կենտրոնականբանի սպոռողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի մասնագետ Լուսինե Ներսիսյանը: Անվանակարգում հաղթող ճանաչված Մարտին Տոնիկյանը հնարավորթյուն ստացավ մեկամսյաա շխատանքային փորձառություն անցնել ՀՀ գլխավոր դրամատանը: 

Ինչ վերաբերում է մնացած մրցանակներին, ապա, ինչպես նախորդ եթերաշրջաններում, այս անգամ ևս «Կրոն» և «Չինաստան» անվանակարգերի հաղթողները առաջիկայում երկշաբաթյա ուղևորությունների կմեկնեն Երուսաղեմ ու Չինաստան: Խաղի հաղթողին էլ խաղի գլխավոր գործընկեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարգևատրեց նորագույն սերնդի համակարգչով, իսկ «Յուքոմ» ընկերությունը Հայկազին նվիրեց էլեկտրոնային գիրք:

«Մենք տեսանք գիտելիքների, կրթվածության, ինտելեկտի բոլոր լավ դրսևորումները, պատրաստ ենք մշտապես աջակցել նման նախագծերին և մոտիվացնել հայ երիտասրադին»,- Նշում է“Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչ ՄիքայելՀարությունյանը: Իսկ Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նկատում է, որ եթերաշրջանից եթերաշրջան խաղն ավելի մասսայական է դառնում Հայաստանում, ինչը խթանում է է՛լ ավելի ուժեղ մրցակցության, հետևաբար նաև մասնակիցների առավել բարձր ինտելեկտուալ հնարավորությունների ձգտելուն:

«Կրոն» անվանակարգի մասին ԱՀԹ Ս. Երրորդությունեկեղեցու հոգևոր հվիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանն ասում է, որ այն«Ամենախելացին»  հեռուստանախագծում երիտասարդ սերնդի մոտ մեր հոգևոր ու կրոնական գիտելիքներն ամրապնդելու նպատակով  է հայտնվել. «Սա հրաշալի հեռուստանախագիծ է, որը կարողանում է  ի հայտ բերել ինտելեկտուալ երիտասարդների, որոնք գուցե և այդպես էլ մնային չբացահայտված ու հետևաբար նաև իրենց բազում ինտելեկտուալ հնարավորությունները չիրացրած, եթե չլիներ «Ամենախելացին»:

«Ես նման բան չեմ տեսել, երբ երեք ֆինալիստներն այդքան հավասար ու անզիջում քայլեն մինչև վերջին հարցը»,- ասում է խաղի հարղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Նազենին ասում է, որ ֆինալիստներից յուրաքանչյուրն էլ արժանի էր հաղթանակին, նաև առանձնահատուկ ոգևորությամբ նշում է, որ խաղի ընթացքում նոր ռեկորդ են սահմանել՝ արագ հարց ու պատասխանի փուլում Տիգրան Մուխնեցյանն աննախադեպ արդյունքներ է գրանցել: Հաղորդավարուհին պատմում է, որ բոլորի հետ հավասար հուզվել է, լարվել, ու նաև ուրախացել՝ ամեն հնչեցրած ճիշտ պատասխանի համար: Ինչ վերաբերում է խաղի հաղթողին, Նազենին ասում է, որ Հայկազն անթերի էր խաղում և խաղի ամենասկզբից մինչև վերջին պահը ցուցաբերել է  ստաբիլ բարձր ցուցանիշներ: Փորձառու հաղորդավարուհին չի թաքցնում՝ նման հասուն կոնտինգենտի հետ աշխատելն իր համար շատ պատասխանատու էր. «Այստեղ, այս խաղի հաղորդավարը լինելու համար արժեր անցնել այն ճանապարհը, որն անցել եմ տարիների ընթացքում,  ու զգալ այն հաճույքը, լիության զգացումը, որն ունեմ հիմա: Հպարտեմ, որ հենց այսպիսի երիտասրադություն ունեցող երկրում եմ ապրում»:

 Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Նյութի աղբյուրը՝ blognews.am
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց
Ամենադիտված