Հոկեյի «Արարատ» ակումբը բարձրացել է 4-րդ հորիզոնական
Սպորտ
Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը շարունակում է հաջող ելույթները Բելառուսի առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում անցկացրեց Լիտվայի «Էներգիայի» հետ եւ երկուսում էլ խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 13:2 եւ 14:1:
Երեսուներկու խաղից հետո «Արարատը» 62 միավորով 14 թիմերի մեջ չորրորդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի արդեն հաջորդ տարի: Հունվարի 5-ին եւ 6-ին Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնող թիմը սեփական հարկի տակ կընդունի «Մետալուրգ-2»-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան