Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Վիգեն Սարգսյանի վերջին քննությունը...

Վերլուծական
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Շանթ»-ի եթերում արդեն իսկ լայն քննարկման առարկա է դարձել՝ թե՛ գերատեսչությունում տիրող իրավիճակի, թե՛ ներքաղաքական գործընթացների պրիզմայի ներքո: Սարգսյանը խոսել է ՊՆ-ում առկա կոռուպցիայի, Ապրիլյան պատերազմի և այն մասին, թե իր ղեկավարած գերատեսչությունում ով պետք է լինի տեր ու տիրակալ:
 
Սարգսյանը նրբորեն ակնարկել է, որ ՊՆ նախարարի պաշտոնում զինվորականի նշանակումը ներհամակարգային մոտեցման պարագայում անթույլատրելի է, քանի որ հակասություններ են առաջանում Գլխավոր Շտաբի պետի, ասել է թե՝ երկու զինվորականների միջև: Իր և Մովսես Հակոբյանի միջև լարվածության բացակայությունը Սարգսյանը բացատրում է հենց այն հանգամանքով, որ իր զբաղեցրած պաշտոնը քաղաքական է: ՊՆ նախարարի այս դիտարկումը շատ ավելի խորքային է, և այն հարկավոր է դիտարկել ոչ միայն ներգերատեսչական, այլ նաև ներքաղաքական գործընթացների համատեքստում: Ակնհայտ է, որ խոսելով երկու զինվորականների հակասության մասին՝ Սարգսյանն ակնարկում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նաև այդ հակասությամբ պայմանավորելով ապրիլյան քառօրյայում նյութատեխնիկական և կազմակերպչական թերությունները:
 
Սարգսյանն անդրադարձել է նաև Շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանի ազատմանը։ «Ես ընդամենը համարել եմ, որ աշխատանքային հարաբերություններում եղել է խնդիր, որը անհամատեղելի էր այդ հարաբերությունների շարունակականության հետ։ Որոշումը միշտ երկրի նախագահինն է․․․»,- ասել է նա: Ստացվում է՝ բավականին լայն ռեզոնանս ստացած ազատման ողջ պատասխանատվությունը Վիգեն Սարգսյանը փոխանցում է Սերժ Սարգսյանին: Սա ակնհայտ ռևերանս է է նախարարի կողմից: Այս համատեքստում Վիգեն Սարգսյանի վրա բավականին պատասխանատու առաքելություն է դրված, որովհետև նա, ըստ էության, չի պատկանում բանակային երկու սեգմենտներից որևէ մեկին, և բովանդակային հարթության վրա՝ նրա պաշտոնավարումը նույնանում է բանակում նախագահական ուղղակի կառավարման հետ, երբ Սերժ Սարգսյանը երկրում նոր համակարգի կայացմանը զուգահեռ՝ փորձում է Վիգեն Սարգսյանի միջոցով դրա մինի մոդելը ներդնել զինված ուժերում՝ որոշման իրավունքը վերապահելով իրեն: Ստացվում է արդյոք, թե ոչ՝ այլ հարց է: Մի բան ակնհայտ է՝ Վիգեն Սարգսյանը թեև փորձում է գերատեսչությունում հստակ խաղի կանոններ սահմանել, որտեղ, ըստ նրա պատկերացման՝ առանցքային, դոմիմանտ դերը պետք է պատկանի քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարին, սակայն ակնհայտ է, որ ներքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ նախարարին չի հաջողվում ռեալիզացնել իր իսկ կողմից սահմանած բարձր նշաձողը: Սարգսյանն իր հարցազրույցում մատնանշեց այն բոլոր խնդիրները, որոնք այսօր ծառացած են ՊՆ առջև: Դրանցից գլխավորը և մինչ օրս անլուծելի համարվող խնդիրը՝ գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն են: Դիտարկմանը, թե հաճախ է հնչում դժգոհություն, որ ՊՆ-ն էժանի փոխարեն թանկ է կատարում գնումները, և դրանից օգտվում են որոշ պաշտոնյաներ, գեներալներ, Վիգեն Սարգսյանը նշել է, թե ընթացիկ տարում հիմնական բոլոր կատեգորիաներով ունեցել են 10 տոկոսի խնայողություն՝ առանց որևէ ապրանքատեսակից հրաժարվելու։
 
Նկատենք, որ ԶՈւ-ում տարիներ շարունակ տիրող կոռուպցիայի, չարաշահումների մասին գիտեին շատերը։ Ավելին՝ այդ մասին ժամանակին բաց տեքստով խոսել էր անձամբ Սերժ Սարգսյանը։ Ցավոք՝ թալանի, կոռուպցիայի դրսևորումների մասին «ճոռոմ» ելույթները սահմանափակվում են միայն մի քանի փոքր և միջին չինովնիկների նկատողություններով կամ հեռացումներով, ովքեր, ներգրավված լինելով դրանում, հիմնականում կատարել են առավել «մեծ ձկների» հանձնարարությունները: Իսկ համեմատաբար բարձր պաշտոններ զբաղեցնող և «իշխանության վայելքներից» օգտվողները, ում «խրախճանքը» բացահայտվում է, «ստիպված են լինում» սեփական դիմումների համաձայն լքել զբաղեցրած պաշտոնները: Եվ ընդհանրապես, եթե չլիներ Ապրիլյան պատերազմը, դժվար է ասել՝ արդյո՞ք իշխանությունները կսթափվեին ու ձեռնամուխ կլինեին բացահայտումների՝ փորձելով պատժել այդ չարաշահումների անմիջական մասնակիցներին, թե՞ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանար իր սահուն ընթացքով։
 
Վիգեն Սարգսյանի մյուս ուշագրավ հայտարարությունը վերաբերվում էր իր հետագա պաշտոնավարմանը: Սարգսյանը շնորհակալ կլինի իր թիմից, եթե 2018-ից հետո իրեն աշխատանքը շարունակելու հնարավորություն ընձեռվի: Վերջին շրջանում Վիգեն Սարգսյանի շուրջ ստեղծված վիճակը նրա համար քննություն էր, ու թեեւ նրան նախարար նշանակելիս Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ եկել է ռազմա-քաղաքական դիվանագիտության աշխուժացման ժամանակը, այդուհանդերձ, Վիգեն Սարգսյանի համար կարծես թե գլխավոր քննությունը դառնում է կամ կարող է դառնալ «ներքաղաքական դիվանագիտությունը»: Ընդհանրապես, «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքական հարթության վրա Վիգեն Սարգսյանի շարժառիթներից մեկն էլ ընդհանուր իշխող համակարգից հնարավորինս «անկախանալն» էր: Արձանագրենք, որ դա նրա մոտ այդպես էլ չստացվեց: Հետևաբար, այս պահին դժվար է ասել՝ որքանով Վիգեն Սարգսյանին կհաջողվի ստանալ Սերժ Սարգսյանի աջակցությունը 2018-ի իշխանական հնարավոր հավակնությունների համատեքստում: Դա, անշուշտ, կլինի Վիգեն Սարգսյանի վերջին քննությունը: 
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված