Փորձեցինք հնարավորինս լավ կատարել մեր առջև դրված առաջադրանքները. Արթուր Թովմասյան
Սպորտ
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, 2017 թվականի Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր և աշխարհի գավաթակիր Արթուր Թովմասյանը տարին հաջողված է համարում:
«Փորձեցինք հնարավորինս լավ կատարել մեր առջև դրված առաջադրանքները: Թե որքան արդարացրինք՝ կասի մեր մարզիչը և տեսնում եք դուք: Բոլորս էլ ցավում ենք Եվրոպայի առաջնության ձախողման համար: Բայց մնացած այլ հարցերում մեր մարզիչների առաջադրանքները կատարել ենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թովմասյանը:
Արթուր Թովմասյանը 2017 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր է, ինչպես նաև աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան