Բժիշկները հայտնաբերել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա
Հարցումների միջոցով հնարավոր է դարձել պարզել, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ խնդրի հետ: Շատ տղամարդիկ չեն կարդում դեղերի վրա գրված տեղեկությունները, իսկ եթե նույնիսկ կարդում են, ապա հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում դրանց վնասակարության մասին տեղեկությանը:
Ավելորդ քաշ. Ինչպես պարզվել է՝ ավելորդ քաշը խանգարում է տղամարդկանց 30-90% դեպքերում հասնել նորմալ էրեկցիայի:
Ալկոհոլ. Անկախ տղամարդու խմածի քանակից՝ արյունը ստամոքսի մեջ ալկոհոլ հայտնվելու դեպքում առաջին հերթին ուղղվում է դրա վերամշակմանը, այլ ոչ թե սեռական օրգան:
Օֆիսային աշխատանքը. Ցանկացած նստակյաց աշխատանք քայքայիչ է էրեկցիայի համար: Բացի այդ, եթե աշխատանքը նաև կապված է անընդհատ սթրեսների և լարվածության հետ, ապա դա առավել ևս վատ է տղամարդկանց համար:
Ծխելը. Ինչպես պարզվել է՝ ծխող տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են բախվում սեռական խնդիրների հետ:
Կանանց մոտ ավելի հաճախ սեռականության թուլացումը կապվում է հոգնածության և ծանրաբեռնվածության հետ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը