«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ 

Լավագույն դիրքապահները. Արամայիս Սահակյան

Հասարակություն
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
 
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
 
Սերժանտ Արամայիս Սահակյանին հանդիպեցինք գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասի մշտական տեղակայման վայրում: Տղաները մի քանի օր է, ինչ վերադարձել են մարտական հերթապահությունից, այդուհանդերձ օրվա կարգացուցակով սահմանված պարապմունքներն էին կատարում` զենքի և զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի հետ վարվելու, մարտական հերթապահության, պահակային և կայազորային ծառայության կազմակերպման, մի խոսքով, անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ:
 
Չնայած բազմազբաղությանը` նա իր հանգստի ժամանակահատվածը պատրաստակամորեն հատկացրեց մեզ և ամենայն լրջությամբ պատասխանեց մեր կողմից տրված զինծառայությանն առնչվող հարցերին:
 
Արամայիս Արսենի Սահակյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 24-ին Սպիտակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մարքետինգի բաժինը: Ուսման առաջին կիսամյակն ավարտելուց հետո՝ 2016 թվականին զորակոչվել է ծառայության՝ քաղաքացիական իր պարտքը կատարելու համար: Իսկ ծառայությունից հետո շարունակելու է կրթությունը, մարդու կյանքում դրա կարևորությունը հստակ գիտակցելով ու նպատակադրվածությամբ:
 
Մենք նախ փորձեցինք պարզել, թե ինչպես է անցնում զինծառայողների առօրյան, և որպես կրտսեր հրամանատար՝ նա ինչպես է այն կազմակերպում:
 
Սերժանտ Ա. Սահակյանի հավաստմամբ՝ ծառայողական առօրյան բավականին հետաքրքիր է անցնում: Չնայած գոյություն ունեցող դժվարություններին ու խնդիրներին՝ զորամասի հրամանատարությունն ամեն ինչ անում է, որ մարտական հերթապահությունից հետո ամբողջապես կարողանան լիցքաթափվել և հանգստանալ: Իսկ հանգստյան օրերին կազմակերպվում են բազմաթիվ սպորտմասսայական միջոցառումներ, մրցումներ, որոնցով տղաներն ավելի են լիցքաթափվում և նոր ավյուն հավաքում մարտական հերթապահությունն ավելի թարմ ուժերով կրելու համար: «Ինչ վերաբերում է ջոկին ու նրա առօրյայի կազմակերպմանը, ապա որպես կրտսեր հրամանատար պետք է ասեմ, որ հրամանատար լինելն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես երբեմն ոմանք են կարծում: Բանն այն է, որ թեկուզեւ ջոկում, և մասնավորապես դիրքերում, ամենատարբեր բնավորության երիտասարդներ կան, և յուրաքանչյուրի հետ յուրատեսակ մոտեցում պետք է ցուցաբերել, այսպես ասած, բոլորի հետ պետք է լեզու գտնել: Ես կարծում եմ, որ որպես կրտսեր հրամանատար կարողանում եմ կատարել իմ պարտականությունները: Դրա կարևորագույն նախապայմաններից մեկն էլ այն է, որ զինծառայողները հրամանատարից ոչ թե պետք է վախենան, այլ պետք է ամեն ինչ հարգանքով ու գիտակցաբար կատարեն»:
 
Փորձեցինք պարզել նաև, թե որպես դիրքի ավագ ինչպես է նա կազմակերպում խնդիրներից կարևորագույնը` մարտական հերթապահությունը: Արամայիսը համամիտ է, որ մարտական հերթապահության կազմակերպումը բարդ խնդիր է, և այդ ընթացքում պետք է հաշվի առնել ամեն ինչ. «Այստեղ մանրուքներ չեն լինում թե դիրքեր բարձրանալիս, թե հանգստի կազմակերպման, թե արթուն հերթափոխի ժամանակ։ Դիրքի ավագի գործը դժվար է այն առումով, որ համարվում ես մարտական հերթապահություն կրող անձնակազմի պատասխանատուն: Պետք է հետևես, որ ամեն ինչ կատարվի ճիշտ ժամանակին ու հաստատված գրաֆիկի համաձայն: Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում բացթողումներն ու թերացումները տեղ չունեն, և դա բոլորս ենք գիտակցում: Սա է հաջողության գրավականն ու սահմաններն անառիկ պահելու նախապայմանը»:
 
Ինչ վերաբերում է մարտական հերթապահության և առօրյա ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում առաջացած խնդիրներին, ապա ըստ Արամայիս Սահակյանի, դրանք անհրաժեշտության դեպքում լուծվում են հրամանատարության հետ համատեղ ջանքերով:
 
Հարազատներին բարեմաղթանքներ հղելու առումով սերժանտ Ա. Սահակյանը զուսպ էր և ուղղակի նշեց, որ բարևում է բոլորին ու վստահեցնում, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ սահմանում ամեն ինչ կախված է դիրքապահների զգոնությունից, ինչը նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարում:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց
Ամենադիտված