Գյումրիում 2 կին է դանակահարվել
Հասարակություն
Գյումրիում երկու կին է դանակահարվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին հիվանդանոցից Մուշի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 1971 և 1980 թվականին ծնված երկու կանայք:
Վերջիններս հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ նույն օրը, Գյումրու Սարգսյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ 1983 թվականին ծնված Գագիկ Կ-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Նշենք, որ նույն օրը, ժամը 12.32-ին, Սարգսյան փողոցից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ-ին բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Հանցագործության մեջ կասկածվող անձը ձերբակալված է, հանցագործության գործիք դանակը՝ առգրավված։
Կատարվում է քննություն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն