Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկը Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը «Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի 

Դեմքի լուրջ արտահայտությունը դեռ խելոքության նշան չէ. Թոքմաջյանը՝ ԵԼՔ-եցիներին

Քաղաքական

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգի 11-րդ հարցով առաջարկվում էր Երևանի Ավան համայնքում գտնվող Նարեկացի թաղամասում գտնվող հողամասերը փոխանակել Բակունցի փողոցում գտնվող հողամասի հետ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Նարեկացի թաղամասում քաղաքացիներին պատկանող հողամասերը գտնվում են եկեղեցուն կից և փոխանակման եղանակով հնարավոր կլինի եկեղեցու հարակից տարածքն ավելի բարեկարգել և կանաչապատել:

Այս նախագծին դեմ քվերակեց ավագանու ԵԼՔ խմբակցությունը՝ նշելով, որ փոխանակվող տարածքում ցանկացած շինաշխատանքի իրականացումն աղճատելու է տարածքի էկոլոգիան:

Խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նշեց, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, և հանձնաժողովի անդամներն ընդամենը կիրառել են «դակիչի» իրենց իրավունքը:

Հարցին արձագանքեց հանձնաժողովի նախագահ, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը՝ նշելով, որ այս հարցը շատ լուրջ քննարկման է դրվել իրենց հանձնաժողովում, և ինքը չի պատրաստվում հանձնաժողովի նիստերը շոուի վերածել՝ ըստ էության մերժելով Սիմոնյանի՝ իրենց ուղղված մեղադրանքները:

Հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Պարո՛ն Թոքմաջյան, թեև ես ներկա չեմ գտնվել հանձնաժողովի նիստին, սակայն իմ գործընկերները հայտնել են իրենց վրդովմունքը հանձնաժողովի նիստերի անցկացման կարգի վերաբերյալ: Մենք այսօր բերել ենք մի փաստաթուղթ, ըստ որի՝ դուք երկու կետով խախտել եք հանձնաժողովի անցկացման ընթացակարգը, ուստի՝ նման «ափալ-թափալ» մոտեցումը հանձնաժողովի նիստին՝ առնվազն լուրջ չէ, և իմ հարցը հետևյալն է՝ Դուք պատրա՞ստ եք արդյոք արդունավետ համագործակցության»,-ասաց Սամսոնյանը:

Վերջինիս այս դիտարկմանն արձագանքեց ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը՝ նշելով, որ համագործակցության համար պետք է նախևառաջ պրոֆեսիոնալ լինել: 

Հովհաննես Թոքմաջյանն էլ Անի Սամսոնյանին խորհուրդ տվեց չհիմնվել իր գործընկերների ասածի վրա, քանի որ հանձնաժողովի որևէ նիստ խախտումով չի անցկացվել և նիստը վարողը, ով, ի դեպ, պրոֆեսիոնալ է, որևէ խախտում չի կատարել:

Վեճին միջամտեց ԵԼՔ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արայիկ Հարությունյանը՝ Թոքմաջյանին հիշեցնելով դեռևս սեպտեմբերին արված նրա որոշ կոչեր: 

Թոքմաջյանն էլ Հարությունյանին խորհուրդ տվեց դիտել Մյունհաուզենի ֆիլմերից մեկը, որը նայելուց հետո գուցե կհասկանա, որ դեմքի լուրջ արտաայտությունը դեռ խելոքության նշան չէ:

Թոքմաջյանին պատասխանեց Ալեն Սիմոնյանը՝ Հովհաննես Թոքմաջյանի հիմնավորումները համարելով օրենքից զերծ և կոչ արեց տարբեր հեղինակներին չցիտել, որովհետև այդ պատկերն իրեն հիշեցնում է նկարիչ Ռեշետնիկովի՝ Опять двойка կտավը:

Картина Решетникова Опять двойка . 1952 г.

«Опять двойка»,-խոսքը եզրափակեց ԵԼՔ-ի ավագանու անդամը:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումները
Ամենադիտված