Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Շատ չարչարվեցինք, հանգստանալու ժամանակն է...

Վերլուծական

Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը հավանաբար միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ասել իր ղեկավարած ոլորտի մասին: Սա այն դեպքն է, երբ անգամ Իգնատի Առաքելյանի «բնածին հռետորական տաղանդը» և վառ երևակայությունը չեն կարող օգնության հասնել, քանի որ գլուխ գովելու առանձնապես առիթ էլ չկա: Լինելով գյուղատնտեսական երկիր՝ Հայաստանն ավելի շատ պտուղ-բանջարեղեն ներկրում, քան արտահանում է: Մասամբ, դա պայմանավորված է բնակլիմայական պայմաններով (հիմնականում ներկրում ենք ցիտրուսայիններ), սակայն ինչո՞վ բացատրել, որ անգամ խնձորի բերքի առատ տարիներին՝ արտասահմանից մեծ քանակությամբ խնձոր ենք ներկրում: Կամ անհասկանալի է գազարի ներկրման փաստը: Ցանկացած այլ երկիր՝ նման պայմաններում որոշակի սահմանափակումներ կկիրառեր, ինչպես վարվում են Հայաստանի բոլոր հարևան երկրները:  Օրինակ՝ Թուրքիան բարձր մաքսատուրքեր է կիրառում ներկրվող գյուղմթերքի նկատմամբ, Իրանը գործնականում արգելել է գյուղմթերքի ներկրումը, իսկ Վրաստանը տարբեր սանիտարական պատրվակներով արգելում է խաղողի ներկրումը: Միայն Հայաստանի գյուղատնտեսությունն է, որ գործնականում պաշտպանված չէ: Դեռևս այս ամռան սկզբին Առաքելյանն ու ոլորտի մյուս պատասխանատուները հավաստիացնում էին, թե տարեվերջին աննախադեպ թռիչք է սպասվում, որի նմանը Հայաստանը չի տեսել: Այնուհետև, վարչապետը խոր ցավով տեղեկացրեց նույն Առաքելյանին, որ աճը, մեղմ ասած, չի նկատվում: Թե ինչ արեց նախարարը՝ իրավիճակը շտկելու համար՝ ակնհայտ է. ոչինչ: Բայց եթե այս հարցով դիմենք Իգնատի Առաքելյանին, կլսենք արդեն դասական դարձած պատասխանը՝ այդ հարցն ինձ ինչո՞ւ եք տալիս: Եվ իսկապես՝ Իգնատին ու՜ր, գյուղատնտեսությունն ու՜ր: Անկասկած, հայ հասարակությունը բոլոր հիմքերն ունի սիրելու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Նա առայժմ միակ նախարարն է, որ անկեղծորեն խոստովանում է, որ ինքը ոչ մի բանի համար պիտանի չէ, ոչնչից գլուխ չի հանում ու չի էլ պատրաստվում ինչ-որ բան փոխել: Օրինակ, ո՞վ է ասում, թե անասնապահության ոլորտում որևէ խնդիր կա: Դա էլ է սուտ: Ընդամենը մի քանի դատարկ բաներ են` «Եղել է չորային տարի, այո՛, կերը թանկացել է, ավելացել է թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների արտահանումը, բայց եթե հաջորդ տարի բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չէ խուճապի մատնվել»,- հուսադրում է անհուսալի նախարարը։ Իսկ եթե բնությունը բարեգութ չգտնվի, ապա ըստ Առաքելյանի՝ գյուղացին միշտ էլ այլընտրանք ունի, օրինակ, կարող է ընդհանրապես գյուղատնտեսությամբ չզբաղվել: Իգնատի Առաքելյանի գործն էլ կթեթևանա: Ի դեպ, այսօր տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ  Կարապետյանի որոշմամբ՝ Իգնատի Առաքելյանին կտրամադրվի արձակուրդ՝ 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ։ Ինչպես ասում են՝ շատ չարչարվեցինք, հանգստանալու ժամանակն է...

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված