Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկը Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը «Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի 

Ինչու է անհրաժեշտ պաշտոնանկ անել Աշոտ Մանուկյանին և փակել Էներգետիկայի նախարարությունը

Վերլուծական

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսներից ամենասպասվածը թերևս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանինն էր, որը կարծես թե այդպես էլ կմնա բարի ցանկությունների մակարդակում, քանի որ մեկ տարի շարունակ լռություն պահպանած նախարարը չի պատրաստվում խախտել ձևավորված ավանդույթը և հիշեցնել իր և իր գերատեսչության գոյության մասին: Էներգետիկայի ոլորտը Հայաստանում համարվել է գերակա ոլորտ, ներդրումների առյուծի բաժինն ուղղվել է հենց էներգետիկ կարողությունների հզորացմանը, ստորագրվել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը նոր ուղիներ է բացում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և ընդհանրապես ոլորտի դիվերսիֆիկացման համար: Թվում է, թե ակնհայտ է՝ Մանուկյանը հանրության և լրատվամիջոցների հետ կիսվելու շատ բան ունի, բայց արի ու տես, որ էներգետիկ ոլորտում մենաշնորհ է համարվում նույնիսկ այդ ոլորտի մասին խոսելը: Ի՞նչ կարող է ասել Մանուկյանը: Գուցե ավելի ճիշտ է նախարարի փոխարեն ասուլիսի հրավիրել ՀԷՑ-ի գործադիր տնօրենին, միլիարդատեր հանքատերերին, կամ վերջին հաշվով՝ վարչապետի փեսային, սակայն ոչ Մանուկյանին, քանի որ վերջինս իր գերատեսչության հետ զուտ ֆունկցիոնալ դերակատարում ունի՝ չունենալով որոշումների կայացման վրա ազդելու ոչ մի լծակ:

Աշոտ Մանուկյանի ղեկավարած կառույցը բավական անելանելի և անպաշտպան վիճակում է հայտնվում, հատկապես, երբ գործը վերաբերում է հանքաարդյունաբերության ոլորտում գերշահույթներ ապահովող ընկերությունների հետ առկա կամ հեռակա պայքար մղելուն: Թերևս ինքը Մանուկյանն էլ շատ լավ գիտակցում է, որ այս պայքարում նախարարությունը կանխավ պարտվողի դերում է, քանի որ ինքը, իբրև ոլորտի պատասխանատու, իբրև նախարար՝ չի կարող համարժեք կերպով արձագանքել ստեղծված իրավիճակում՝ չունի համապատասխան լծակներ և ռեսուրսներ: Այս իրավիճակում, ժողովրդի մոտ անկասկած հարց է առաջանալու էներգետիկայի նախարարի գնի կամ արժեքի վերաբերյալ: Իսկ պատասխան՝ նա չունի: Ընդհանրապես, Հայաստանում էներգետիկայի նախարարության գոյության իմաստն է կարծես թե անհասկանալի: Չէ՞ որ Հայաստանի էներգետիկ հզորությունների մոտ 90 տոկոսը Ռուսաստանի պետական ձեռնարկությունների սեփականությունն է, կամ կառավարվում է այդ պետական ձեռնարկությունների միջոցով:

Ըստ երեւույթին, Հայաստանի իշխանությունն էլ այդ իմաստի անիմաստությունը հասկանալով է, որ որոշեց Էներգետիկայի նախարարությանը ավելացնել նաեւ բնական ռեսուրսների բաժինը, վերանվանելով այն Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարություն: Բայց, բնական ռեսուրսների առումով էլ կարծես թե անելու բան չկա, քանի որ բոլոր բնական ռեսուրսները կարծես թե տերեր ունեն՝ հանքարդյունաբերողներ: Մանուկյանին էլ մնում է ստորագրել այս կամ այն հանքը մի սեփականատերից մյուսին փոխանցելու վերաբերյալ որոշումները: Ու կարծես թե Հայաստանում ոչ թե էներգետիկայի նախարարի պաշտոնանկության, այլ ընդհանրապես նախարարության լուծարման հարցը պետք է բարձրացնել, քանի դեռ էներգետիկան ռուսների ձեռքին է, իսկ հանքերն էլ՝ Հայաստանի իշխանա-օլիգարխիկ համակարգի տարբեր սեգմենտների:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումները
Ամենադիտված