Կանտեն՝ 2017թ-ի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Նգոլո Կանտեն ճանաչվել է տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ France Football-ի վարկածով:
Հարցման արդյունքում ֆուտբոլիստը հավաքել է 90 միավոր և շրջանցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեմային:
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն «Չելսի»-ի կազմում մասնակցել է 21 պաշտոնական խաղի և խփել մեկ գոլ:
Նախորդ տարի Կանտեն կրկին ճանաչվել էր լավագույնը՝ շրջանցելով «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն