Վախճանվել է Բագզ Բաննի ճագարին ստեղծած մուլտիպլիկատորը
Հասարակություն
ԱՄՆ-ում 99 տարեկան հասակում վախճանվել է նկարիչ, դիզայներ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Գիվենսը, որն ստեղծել է Բագզ Բաննի ճագարի կերպարը: Ինչպես զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է նրա դուստրը՝ Մարիանա Գիվենսը, նկարիչը կյանքից հեռացել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հիվանդանոցներից մեկում: Նրա մահվան պատճառ է դարձել սուր շնչառական անբավարարությունը:
Գիվենսը մուլտիպլիկատորի իր կարիերան սկսել է 1937 թվականին Disney ստուդիայում: Այնտեղ նա, մասնավորապես, մասնակցել է «Ձյունանուշիկը եւ յոթ թզուկները» մուլտֆիլմի եւ Դոնալդ Դաքի մասին կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը:
1940 թվականին Գիվենսն աշխատանքի է անցել Warner Bros. ստուդիայում: Հենց այնտեղ է նա ստեղծել Բագզ Բաննի ճագարի կերպարը, որը դարձել է գլխավոր հերոսներից մեկը Warner Bros.-ի մի քանի անիմացիոն ծրագրերում, այդ թվում՝ Looney Tunes Show-ում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծնունդով Քենտուկիի նահանգից Գիվենսը մեկնել է օվկիանոսից այն կողմ՝ ծառայելու ռազմաճակատում: Վերադառնալով տուն՝ նկարիչը շարունակել է զբաղվել անիմացիայով: Նա, մասնավորապես, նկարել է այնպիսի հայտնի գործող անձերի, ինչպիսիք են Դաֆֆի Դաք բադիկը, նավաստի Փոպայը, մասնակցել է «Թոմը եւ Ջերին» սերիալի ստեղծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը