Պատերազմների վետերանները, զոհվածների ու վիրավորների ընտանիքները և հաշմանդամները կստանան գույքահարկի արտոնություններ
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» որոշման նախագծին:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից` հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ այն շինությունների մասով, որոնք ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը