Կանանց համար. ինչի մասին են ստում տղամարդիկ
Գիտնականների կարծիքով՝ մարդկանց 60%-ը անկարող են 10-րոպեանոց երկխոսության ընթացքում ոչ մի անգամ չխաբել: Ավելին՝ նրանք երկու անգամ ավելի հաճախ են խաբում, քան կանայք: Իսկ ինչի մասին են նրանք ավելի հաճախ խաբում:
Քանի տարեկան է
Համարվում է, որ կանայք ավելի շատ են հակված թաքցնելու տարիքը, սակայն ուժեղ սեռը ավելի հաճախ է ջանում մի քանի տարի հանել իր տարիքից: Ավելին՝ տարիքը տղամարդկանց ավելի է անհանգստացնում, քան կանանց:
Նա քանի կին է ունեցել
Ամերիկյան կատակերգության հերոսն ասում է. կնոջ ասած թիվը պետք է բազմապատկել 4-ով, իսկ տղամարդունը բաժանել 4-ի: Եվ իրոք, տղամարդիկ չափազանցացնում են իրենց սիրային արկածները:
Ինչ է զգում նա իրականում
Երբ խոսքը վերաբերում է նրանց զգացմունքներին և անհանգստություններին, նրանք հազվադեպ են ազնիվ: Մեր աչքերում նրանք շատ են ուզում թույլ երևալ:
Ինչու չի վերցնում խոսափողը
«Հեռախոսը լիցքաթափված է», «Կապ չկար», «Խցանումների մեջ էի», «Խորհրդակցության էի». այդ բոլոր արտահայտությունները շատ պարզ թարգմանվում են. ես չեմ ուզում քեզ հետ խոսել և չեմ ուզում ասել, թե որտեղ եմ: Վիճակագրության համաձայն՝ դա ամենատարածված սուտն է, բայց արդարության համար պետք է նշել, որ կանայք նրանցից քիչ չեն դիմում այդ ստին:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը