Մարմնական վնասվածք հասցնելու բոլոր դեպքերը բացահայտվել են
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը