«Մանչեսթեր Յունյաթեդ»-ը խուսափեց պարտությունից, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունյաթեդ»-ը տնային խաղում ուժերը չափեց «Բյորնլի»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Մեկնարկից երեք րոպե անց հյուրերը բացեցին հաշիվը. աչքի ընկավ Էշլի Բարնսը, 36-րդ րոպեին Սթիվեն Դեֆուրը կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը:
Մանչեսթերցիների կազմում 53-րդ րոպեին գոլ խփեց Ջեսսի Լինգարդը: Ֆուտբոլիստը խաղավարտին փրկեց իր թիմին պարտությունից:
Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց երկրորդ խաղակեսից:
Այս հանդիպումից հետո Մոուրինյուի թիմը առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին զիջում է 12 միավորով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան