Զգուշացում. սովորական պահպանակները կարող են քաղցկեղ առաջացնել (մեծերի համար)
Գիտնականները պարզել են, որ ռետինե մի շարք արտադրատեսակներում առկա քիմիական միավորները կարող են կապված լինել քաղցկեղի զարգացման հետ։ Դա հատկապես վերաբերում է պահպանակներին, թեև ամեն դեպքում ռիսկը բավական ցածր է։
Չնայած դրան՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան զգուշացմամբ։ Զգուշացումն առնչվել է մերկապտոբենզոտիազոլին, որը կարող է գտնվել պահպանակներում, մանկական ծծակներում, ռետինե ձեռնոցներում, կոշիկում և ռետինե այլ արտադրատեսակներում։
Ընդգծվում է, որ այն կարող է օրգանիզմում հայտնվել բերանի միջոցով (օրինակ՝ մանկական ծծակների դեպքում) կամ էլ ճանապարհային փոշու միջոցով։ Ներկա դրությամբ մերկապտոբենզոտիազոլը քաղցկեղածինների թվում գտնվում է ծխախոտից մեկ հորիզոնական ցածր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն