Շումախերական ավտովթար Երևանում. 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Սարալանջի նորակառույց ճանապարհին Mitsubishi-ով տապալել է էլեկտրասյունն ու 35 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաներում Երևանի քաղաքի Նորք-Մարաշ 13 փողոցի բնակիչ, 36-ամյա Անուշավան Ավագյանը Սարալանջի նորակառույց ճանապարհին իր վարած Mitsubishi մակնիշի 35 AP 967 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 35 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը