Արագ շախմատի Աշխարհի առաջնություն. Լևոն Արոնյանը ձախողեց մեկնարկը
Սպորտ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիադում մեկնարկեց արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Այսօր տղամարդկանց պայքարում խաղացվեց արագ շախմատի 15 տուրից հինգը: Մեկնարկեց 134 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ:
Հինգ տուրից հետո մեր գրոսմայստերներն ունեն հետեւյալ արդյունքները.
Սերգեյ Մովսեսյան՝ 3.5 միավոր (25-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան՝ 3-ական (40, 41), Լեւոն Արոնյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան՝ 2.5-ական (66, 77, 79): Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:
Առաջատարներն են՝ Վլադիմիր Ֆեդոսեեւը (ՌԴ) եւ Բաադուր Ջոբավան (Վրաստան)՝ 4.5-ական միավոր:
Կանանց պայքարում հայտավորվել է 100 շախմատիստ, այդ թվում Հայաստանի չորս ներկայացուցիչ:
Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր (18-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 2.5 (54), Մարիա Գեւորգյան, Լիլիթ Գալոյան՝ 2-ական (69, 82):
Առաջատարը Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյունն է՝ 5 միավոր: Եւս ութ շախմատիստուհի ունի 4-ական միավոր:
Դեկտեմբերի 27-ին կկայանան 6-10-րդ տուրերը, իսկ եզրափակիչ հինգ տուրը կանցկացվի դեկտեմբերի 28-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան