«Ժամանակ». Նախագահն անտո՞ւն է մնալու
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլի 9-ին: Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք ներկայացրել, որոնք հուշում են, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը՝ շարունակելով մնալ իշխանական բուրգի գագաթին:
Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից, հուշում է նաեւ 2018թ. բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքում չկա հոդված, որով նախատեսվեն ֆինանսական միջոցներ պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու կամ գրասենյակ վարձելու նպատակով։
Ինչո՞ւ բյուջե կազմողները եւ վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե հաջորդ տարվա բյուջեում միջոցներ չեն նախատեսել պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու եւ գրասենյակ վարձելու նպատակով:
Գուցե Կարեն Կարապետյանը մտածել է, որ եթե ինքը նման քայլի գնա, ապա դրանով կվիրավորի նախագահ Սերժ Սարգսյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը