Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը
Հասարակություն
Սաթիկ Սեյրանյանը Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահն է: Սեյրանյանն ընտրվեց դեկտեմբերի 28-ին՝ միության համագումարում կայացած ընտրության արդյունքում՝ 57 կողմ և մեկ դեմ ձայնով:
Սեյրանյանը «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիրն է, նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարողը:
Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցների 41 ղեկավարներ և ներկայացուցիչներ հայտարարությամբ իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը:
Ինքնաառաջադրվել էր նաև միության անդամ Հարություն Ծատրյանը:
Հայաստանի ժուռնալիստների միության նախկին նախագահն էր Աստղիկ Գևորգյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն