Վարչապետը «նեղը գցեց» նախարարին
Քաղաքական
Վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մեկ տարվա փոխարեն ներկայացնել մեկ ամսվա ընթացքում:
Նախարարը գործադիրին ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը և նշեց, որ uահմանված կարգով կառավարություն պետք է ներկայացվի բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակում է ծրագիրը ներկայացվելու: Նախարարը պատասխանեց, որ այն պետք է ներկայացվի 2018 թվականի ընթացքում:
«Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում», - արձագանքեց վարչապետը։
Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ռազմավարությանն և միջոցառումների ծրագրին:
«Հունվարի վերջ, մե՛կ ամիս», - հանձնարարեց վարչապետը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը