Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը «Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են 

Քրեաօլիգարխիային հնարավոր է հաղթել միայն «միլիցա» լինելով

Վերլուծական
«Եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում, իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է», հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ 168 ժամ թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար չի ազդում բիզնեսի եւ տնտեսության վրա:
 
Մամուլը շտապեց վարչապետի այս հայտարարությունը դիտարկել իբրև որոշակի բողոք, կամ քողարկված դժգոհություն՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ով չի շտապում բացահայտել 2018-ի իր ծրագրերը, դրանով իսկ խորացնելով անորոշությունը ներքաղաքական կյանքում: Դա էլ իր հերթին ազդում է բիզնեսի վրա, նվազեցնելով ներդրումների հոսքը մեր տնտեսության մեջ: Սակայն Կարապետյանի համար թերևս նորություն չի լինի այն, որ Հայաստանում ներդրումներ են անում ոչ թե միջազգային ընկերությունները, կամ գործարարները, այլ իշխանական բուրգին մոտ կանգնած մի խումբ օլիգարխներ, որոնք 2018-ի վերաբերյալ ողջ անորոշությունը կարող են ցրել կուլիսներում՝ Սերժ Սարգսյանի հետ անձնական հանդիպման ժամանակ: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը կամ Սամվել Կարապետյանն անքուն գիշերներ են անցկացնում՝ մտահոգվելով 2018-ի վարչապետի թեկնածության շուրջ: Ակնհայտ է, որ ցանկացած սցենարի դեպքում նրանք իրենց բիզնեսն արդեն իսկ ապահովել են՝ ստանալով երաշխիքներ իշխող համակարգից: Նրանց համար թե՛ Սարգսյանը, թե՛ Կարապետյանը նույն համակարգի ներկայացուցիչ են: Իհարկե, կարող են լինել նեղ անձնական շահեր, սակայն գլոբալ առումով՝ բիզնեսի, քրեաօլիգարխիայի համար էական տարբերություն չկա՝ Սարգսյա՞նը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը թե՞ Կարապետյանը: Այս տեսանկյունից ավելորդ է խոսել Կարապետյանի դժգոհության մասին, վարչապետի հայտարարությունը պարզապես քարոզչական հնարք է ՝ ապահովագրության համար: Դժգոհություն չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Կարեն Կարապետյանը շատ լավ գիտակցում էր՝ ինչի է գնում, երբ ստանձնում էր վարչապետի պաշտոնը: Դժվար թե առանցքային հարցերն այն ժամանակ Սարգսյանի հետ համաձայնեցված չլինեին, հետևաբար, եթե Կարապետյանի մոտ կար դժգոհություն, ապա նա կարող էր արտահայտվել այն ժամանակ: Կարապետյանը կարծես թե խնդիր չի տեսել. «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում» մոտեցման մեջ: Մյուս կողմից էլ՝ Կարապետյանը դժգոհելու լեգիտիմ իրավունք չունի մի պարագայում, երբ ինքը հստակ չի ձևակերպել 2018-ի իր իշխանական հայտը:
 
Մի անգամ, երբ Կարապետյանին հարց տվեցին օլիգարխիայի թեմայով, նա պատասխանեց, որ ինքը չի պատրաստվում «միլիցա» դառնալ: Խիստ «ճշտով» պատասխան է, եթե հաշվի չառնենք այն ակնհայտ իրողությունը, որ քրեաօլիգարխիային հնարավոր է հաղթել միայն «միլիցա» լինելով:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի
Ամենադիտված