Նեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին» ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնել Տարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավին Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերը Կոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասին Տարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյան Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորին Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումը 

Այվազովսկին առանց ծովի. մեծ ծովանկարչի ոչ այնքան հայտնի գործերը (լուսանկարներ)

Լուսանկարներ

Ծով ու Այվազովսկի. այս բառերն արդեն մեկ ու կես դար է հոմանիշեր են: Ասում ենք Այվազովսկի, պատկերացնում ենք ծով, և երբ տեսնում ենք խաղաղ կամ փոթորկող ծով, մայրամուտ, նավարկող նավ, ապա արտաբերում ենք «Իսկն Այվազովսկին է»: Չճանաչել Այվազովսկուն, բարդ է: Նման տողերով է իր հրապարակումն սկսում «Артхив»-ի հեղինակն ու ներկայացնում Այվազովսկու այն աշխատանքները, որոնք քիչ հայտնի են: Անսովոր և անսպասելի Այվազովսկի, մեկ խոսքով, ներկայացվում է Այվազովսկուն առանց ծովի:

Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում է պահվում Այվազովսկու «Հուդայի դավաճանությունը» խորագրով էսքիզը:

 

 

Այն արված է մոխրագույն թղթի վրա իտալական մատիտով: 1834 թվականին Այվազովսկին Ակադեմիայից հանձնարարություն էր ստացել նկարել բիբլիական թեմատիկայով: Հովհաննեսը սիրում էր աշխատել միայնության մեջ, և երբ նա Ակադեմիայում ներկայացնում է «Հուդայի դավաճանությունը» թեմայով աշխատանքը, այն շատերի համար անսպասելի էր: Շատերը պարզապես չէին հավատում, որ 17-ամյա երիտասարդն ուսումնառության երկրորդ տարում ընդունակ է այդ ամենին:

Եղբոր` Գաբրիել Այվազյանի դիմանկարը. Հովհաննես Այվազովսկի 1883:

 

 

 

Հովհաննես Այվազովսկին եղել է Հայ Առաքելական եկեղեցու ճշմարիտ հետևորդ: Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը` Սարգիս (Գաբրիել) Այվազովսկին դարձավ վանական, ապա արքեպիսկոպոս, հետո` հայ լուսավորիչ:

Էջմիածնի շրջակայքում Կաթողիկոս Խրիմյան. Հովհաննես Այվազովսկի 1895:

 

 

1895 թվականին Այվազովսկու մոտ հյուրընկալվում է Խրիմյան կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկ՝ Մկրտիչ Ա Վանեցի, եղել է Հայ Առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոսը- խմբ): Հանդիսավոր ճաշին Կաթողիկոսը նկարչին խոստանում է. «Ես Խրիմյան Հայրիկն եմ, մի ձեռքիս խաչ է, մյուսին` Աստվածաշունչ: Կաղոթեմ քո և իմ հայ ժողովրդի համար»: Ոգեշնչված Այվազովկսին ստեղծում է «Խրիմյան Կաթողիկոսը Էջմիածնի շրջակայքում» կտավը:

Աննա Բուռնազյան-Սարկիսովա, Հովհաննես Այվազովսկու երկրորդ կինը. Հովհաննես Այվազովսկի 1882:

 

 

Երբ Այվազովսկին 65 տարեկան էր, նա սիրահարվեց առաջին հայացքից: Նա Թեոդոսիայի փողոցներով կառքով սլանում էր, երբ հանդիպակաց ճանապարհին հայտնվում է թաղման թափոր: Նա նկատում է սև հագուստով երիտասարդ մի կնոջ: Նկարչին թվում էր, թե նա քաղաքում բոլորին ճանաչում էր, բայց այդ կնոջը, կարծես, առաջին անգամ էր տեսնում: Նա նույնիսկ գլխի չէր ընկնում՝ այդ կինը մահացածի աղջիկն էր, քույրը, թե կինը: Հետո որոշ ճշգրտումներ է անում և պարզում, որ 25 տարեկանում այդ կինը դարձել է այրի: Այդ կինը Աննա Սարկիսովան էր, ով մինչ ամուսնությունը կրում էր Բուռնազյան ազգանունը: Ավելի ուշ Այվազովսկին ամուսնության առաջարկություն է անում Աննային, վերջինս ընդունում է: 17 տարի նրանք ապրում են սիրո և համերաշխության մեջ:

Հովհաննես Այվազովսկին կյանքից հեռանում է 82 տարեկանում: Նրա շիրիմին արված էր գրառում` «Ծնված` մահկանացու, թողնելով իր հետևից անմահ հիշատակ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերըԼիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղումՎահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգըՄայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքումՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարԱհա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ ՊողոսյանՆորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայելԱտամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ ԻրավունքՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ բարեփոխումների օրակարգին․ դեսպանը հանդիպել է Հայկ ԿոնջորյանինԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ«Չորս ամսում երեք թունավորման դեպք․ ձեր կառավարման դեմքը հենց սա է»․ Ռուբեն ՄխիթարյանԵղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ըՍեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվում
Ամենադիտված