Սպորտի ղեկավարները գրպանել են Մխիթարյանի՝ լավագույն մարզիկ ընտրվելու հնարավորությունը․ Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանի լավագույն մարզիկների ընտրությանը, հայկական ֆուտբոլին ու Հենրիխ Մխիթարյանի մրցելույթներին:
ՀՖՖ նախագահի կարծիքով, «առնվազն վերջին 4-5 տարիներին հայրենական սպորտի ղեկավարները գրպանել են Հենրիխ Մխիթարյանի՝ 10 լավագույն մարզիկների թվում ընդգրկվելու հնարավորությունը»: Հայրապետյանն այն անձանց շարքում էր, ովքեր բողոքարկում էին Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը և չափորոշիչները:
Մինչ այժմ 10 լավագույն մարզիկներին որոշում էին իրենց սահմանած չափորոշիչներով միայն մարզական լրագրողները: Սակայն կարգը փոխվեց, Սպորտի և երիտասարդության նախարարը վստահեցնում էր, որ դեռ գարնանից բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել: Այդ քննարկումներին, Հայրապետյանի խոսքով, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել և իր առաջարկներն է արել ՀՖՖ-ը:
Շարունակությունը՝ azatutyun.am


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան