Արցախը մեր նորագույն պատմության այն փառահեղ էջն է, որը մեզ ստիպում է առաջ նայել
Բլոգոսֆերա
Կարեն Հովհաննիսյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Արցախը մեր նորագույն պատմության այն փառահեղ էջն է, որը մեզ ստիպում է առաջ նայել ու դուրս գալ միայն զոհի , երգերով վրեժ լուծելու հոգեվիճակից: Արցախը միայն մեր Հայրենիքի վերադարձը չէ, Արցախը միայն տարածքի վերադարձ չէ, Արցախը հոգեբանություն փոխող է, Արցախը սկիզբն է այն մեծ ու հզոր գործի, որը կոչվում է Հայրենիքի ազատագրում: Ես վստահ եմ, որ շուտով գալու է այն օրը, երբ մենք Արևմտյան Հայաստանի ազատագրման համար ենք պայքար մղելու: Թուրքական թեմաներին քաջածանոթ լինելով՝ վստահ եմ, որ այդ օրը չի ուշանա... Պարզապես հիմա , քան երբևէ պետք է ամրացնենք Արցախի դիրքերը, որ կարողանանք Քուռը որպես բնական սահման պարտադրել թշնամուն, պարզապես Արցախը հիմա պետք է հզորացնենք, քանի որ հենց թույլ Արցախի մասին է երազում թշնամին... Արցախը միայն հող ու ջուր չէ, Արցախը հոգեվիճակ է, իսկ այդ հոգեվիճակը մեզ բարիք բերող է...


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն