Սա նրա վերջի սկիզբն է
ԱՄՆ
Դոնալդ Թրամփի մասին «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» սկանդալային գրքի հեղինակ, լրագրող Մայքլ Ուոլֆը կարծում է, որ իր գիրքը վերջ կդնի ԱՄՆ-ի 45-րդ նախագահի կարիերային։
«Մարդիկ ամենուր կբացահայտեն՝ թագավորն իսկապես մերկ է»։ Դա հիմք կդնի ըմբռնումների համար, որոնք վերջիվերջո կտանեն նրա նախագահության ավարտի»,-ասել է Ուոլֆը BBC-ի հետ հարցազրույցում։
Չնայած վարչակազմի խոչընդոտման բոլոր փորձերին՝ գիրքը վաճառքում է հայտնվել հունվարի 5-ին։
Գրքի գլխավոր աղբյուրներից մեկը հանդիսանում է Breitbart կայքի խմբագիր և Թրամփի նախկին խորհրդական Ստիվեն Բենոնը։ Ուոլֆը հաստատում է, որ անմիջականորեն շփվել է նախագահի հետ, սակայն Սպիտակ տան ղեկավարը հերքում է դա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)