Ընդհատել են «օրենքով գողերի» հանդիպումը
Արտակարգ Պատահար
Մոսկվայում Ամանորի նախօրեին ոստիկանության հատուկ ծառայությունները խանգարել են «օրենքով գողեր» Նադիր Սալիֆովի (Գուլի) եւ Ազիզ Բաթուկաեւի (Ազիզ) խմբավորումների միջեւ ազդեցության ոլորտների վերաբաշխմանը: Այս մասին հաղորդում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ քրեական հեղինակությունների միջեւ «կռվախնձոր» են դարձել մոսկովյան երեք շուկաները: Գործակալության փոխանցմամբ՝ Գուլին մոտ 700 զինված անձի է ոտքի հանել, ինչից հետո առաջարկ է ստացել հանդիպել եւ լուծել խնդիրն ավելի նեղ շրջապատում, սակայն ոստիկանությունը ընդհատել էր հանդիպումը:
Այժմ Ազիզին անախորժություններ են սպասվում. իրավապահների միջամտությունից հետո նա առնվազն ստիպված կլինի հաստատել իր՝ «օրենքով գողի» կոչումը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը