Բախվել են «Opel Astra»-ն և «Toyota Prado»-ն. վարորդներից մեկը հիվանդանոցում է
Արտակարգ Պատահար
Հունվարի 7-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GF 009 (վարորդ՝ 1996 թ. ծնված Պ. Պ.) և «Toyota Prado» մակնիշի 22 VL 333 (վարորդ՝ Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Պ. Պ.-ը հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը