Ծեծկռտուք և վիճաբանություն Վայոց ձորի մարզում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր, հունվարի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Վայքի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններից ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական վնասվածքներով քաղաքացիներ:
Պարզվել է, որ Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, իսկ Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Մոսի Հովհաննիսյանը:
Վերջինս ստացել է կոտրվածքներ, իսկ Դ. Մարտիրոսյանը մեջքի կողմից՝ աջ կրծքավանդակի հատվածում, կտրած վերք:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հոստան» կոչվող թաղամասից:
shamshyan.com-ի տեղեկություններով, նրանց և մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կապված է եղել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:
Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանւթյան մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը