Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը մասնակցել է ԱՄԷ-ի միջազգային մրցաշարին
Սպորտ
Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել FBMA Trophy միջազգային մրցաշարում:
Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած մրցաշարի տղամարդկանց մենասահքին մասնակցում էին միայն երկու մարզիկ: Երկու` կարճ և ազատ ծրագրերից հետո Սլավիկ Հայրապետյանը 208.63 միավորով առաջին տեղում է, իսկ Իռլանդիայի ներկայացուցիչ Կոնոր Սթեյքլումը՝ երկրորդ:
Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Մոսկվայում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն