Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Իրանյան թնջուկը և Բաքվի հերթական սադրանքը Արցախում

Վերլուծական
Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն՝ ընդդեմ երկրում տիրող ծանր տնտեսական վիճակի և իշխանությունների վարած քաղաքականության: Թուլացած Իրանն իրապես կարող է տարածաշրջանային լարվածության նոր օջախ դառնալ: Նրա վարքագիծը կարող է անկանխատեսելի դառնալ Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնց Թեհրանում ռազմավարական գործընկեր չեն համարում:
 
Եթե դիտարկենք ստեղծված իրավիճակում տարածաշրջանում մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի օրինակը, ապա պետք է փաստել, որ Իրանում ստեղծված իրավիճակից Ադրբեջանը կարող է ունենալ կամ զգալի կորուստներ, կամ ընդհակառակը՝ քաղել դիվիդենտներ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես հակաիրանական երկիր՝ իր հակաիրանական քարոզչության և, ինչու ոչ, գործողությունների պատճառով, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հովանու ներքո: Այս տեսանկյունից հիմա արդեն ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կկորցնի իր նշանակությունը: Մյուս կողմից, ինչ վերաբերում է Իսրայելին, միգուցե վերջինիս համար, ընդհակառակը, Ադրբեջանի նշանակություն մեծանա, քանի որ այն կարող է դառնալ Իսրայել-Սաուդյան Արաբիա հնարավոր դաշինքի կազմավորման մի մաս: Սա, բնականաբար, կսրի իրանա-ադրբեջնական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների համատեքստում արցախյան ստատուս-քվոն բխում է Իրանի շահերից: Բնական է, որ Իրանի շահերից է բխում, որ երկրի հյուսիսային սահմանները լինեն Արցախի և Հայաստանի Հանրապետության հետ, քան՝ Ադրբեջանի Հանրապետության, որտեղից պարբերաբար իրականացվում են տարբեր սադրանքներ՝ կապված Իրանի հյուսիսում թյուրքալեզու ատրպատականցիների նկրտումների հետ: Հունվարի 7-ին սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել: Արդեն իսկ նկատվում է, որ Ադրբեջանը փորձում է շոշափել հողը Արցախում՝ պայմանավորված Իրանում առկա ներքաղաքական լարվածությամբ: 
 
Վերջին շրջանում Հայաստանի և արցախյան օրակարգի շուրջ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխություն է տեղի ունեցել, ավելի քան երբևէ՝ Հայաստանը մոտ է Արցախի սուբյեկտայնության հաստատմանը միջազգային հարթակում: Հատկապես ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ էլ ավելի ակնհայտ դարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որակական տարբերությունները: Բաքվին այսօր այլ ելք չի մնում, քան պարբերաբար օգտագործելով հարմար առիթը՝ փորձել հակամարտությունը պահել տաք վիճակում: Գլոբալ խնդիր Ալիևն անշուշտ չի լուծի, սակայն ժամանակ կշահի:
 
Ստեղծված դրությունը Իրանի համար սպառնալիք է ոչ միայն Արցախյան հակամարտության շրջանակներում: Ադրբեջանը կփորձի ռազմական գործողություններ սկսել, եթե Իրանի դեմ սկսվեն ռազմական գործողություններ, և Իրանը հասնի այնպիսի իրավիճակի, որ այլևս չկարողանա պատասխան տալ: Այդ դեպքում Ադրբեջանը, հնարավոր է, փորձի զորքեր մտցնել Իրանի Ատրպատական տարածք: Բաքուն վաղուց «աչք է դրել» Իրանի հյուսիսային նահանգների վրա, և յուրաքանչյուր պատեհ առիթով հայտարարում է, որ դրանք «պատմական ադրբեջանական հողեր են»: Նման հռետորաբանությունը, բնական է, նյարդայնացնում է Թեհրանին: Իրանցի պաշտոնյաներին անհանգստացնում է նաև Իսրայելից զինամթերք գնելու Ադրբեջանի մտադրությունը: Դա է պատճառը, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները, մեղմ ասած, լարված են: Մյուս կողմից՝ այս սցենարի իրագործումը քիչ հավանական է թվում՝ Բաքվի քաղաքական և տնտեսական մեկուսացման և Ալիևների կլանի համար անչափ կարևոր ընտրությունների նախաշեմին: Իհարկե, իշխանափոխություն հարևան «սուլթանությունում» չի սպասվում, սակայն ներիշխանական տրանսֆորմացիաներն ամենևին էլ բացառված չեն, իսկ այս պարագայում, հասկանալի է, որ Ալիևի համար քիչ թե շատ ծավալուն ռազմական գործողությունների մեջ խրվելը ավելորդ «շքեղություն» է:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված