Հրաձիգներն անհաջող են մեկնարկել Մյունխենի միջազգային մրցաշարում
Սպորտ
Մյունխենում մեկնարկել է հրաձգության «H&N Cup» միջազգային մրցաշարը: Մրցումային առաջին օրը կրակագիծ մտած հայ հրաձիգներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել է 25-րդ տեղը:
10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում մեր առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանը որակավորման փուլում 40-րդն էր: Նույն մրցաձեւում պատանիների պայքարում Հայկ Բաբայանն ու Նարեկ Ադամյանը, համապատասխանաբար, զբաղեցրել են 38-րդ եւ 39-րդ հորիզոնականները: Աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 26-րդն էր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան