Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ «44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ 

Խելամի՞տ է արդյոք ծխելու համար 50.000-700.000 դրամ տուգանքը. իրավագետի կարծիքը

Հասարակություն

Հայաստանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում էականորեն կսահմանափակվի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը: Առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. Մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը:

Նշենք, որ օրենքի նախագիծը սոցիալական հարթակում մեծ աղմուկ է բարձրացրել և քննարկումների առիթ դարձել: Ոմանք կողմ են օրենքին, ոմանք՝ ոչ, ոմանք էլ պարզապես որոշակի անճշտություններ են տեսնում: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանն, անդրադառնալով խնդրահարույց օրենքին, նշեց, որ դրա նպատակը հասարակության առողջության պահպանումն է և այդ իմաստով՝ նպատակն իրավաչափ կարելի է համարել, հատկապես, որ Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ծխողների թվաքանակի առումով:

16114042_611347302404176_7563834288397710932_n

«Խնդիրը նրանում է, թե որքանով են նախատեսված տուգանքի միջոցները համաչափ և որքանով է այսօր մեր հասարակությունը պատրաստ դրան: Այս տեսանկյունից, գուցե օրենքը կտրուկ միջոցներ է սահմանել, որը մեր հասարակության համար կարող է առաջացնել սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ և պետք է նկատել, որ տուգանքները բավականաչափ բարձր են»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ ինչ-որ առումով՝ խնդիրներ կան մեխանիզմների առումով:

Նրա խոսքով՝ նպատակը միանշանակ դրական է, բայց միջոցները հապշտապ են ընտրվել: Հարկավոր էր մանրամասնորեն մշակել դրույթները. բարի նպատակը կարող է իր առաքելությունը չկատարել, քանի որ այդ միջոցները բավարար չափով չեն երաշխավորում բնակչության կողմից հետադարձ կապը, ռեֆորմի կարևորության ընկալունակությունը:

«Ծխողներին վատ սովորության համար պատժում են, այն էլ՝ անհամաչափ ձևով: Սոցիալ-տնտեսական վիճակը և ներկայիս քաղաքական առաջնահերթությունները հաշվի առնելով, պետք է նկատել, որ սա ամենակարևոր խնդիրը չէր լուծման տեսանկյունից: Կարելի է վիճարկել պահի ընտրությունը, բայց ոչ օրենքի նպատակը, որովհետև ծխելը մեծ վնաս է հասցնում առողջությանը: Այժմ փորձ  է արվում ռադիկալ փոփոխությունների գնալ և կարգավորել ոլորտը: Համամիտ չեմ այն կետին, որ պետք է տուգանվեն հաստատությունների ղեկավարները, ես կհանեի տնօրենի վրայից այդ գործառույթը, քանի որ ավելի լավ կլիներ դա թողնել ներքին կարգապահական միջոցներին: Սովորական հիմնարկներում իմաստ չկար նման միջոցների դիմել»,- ասաց Խալաթյանը:

Անդրադառնալով բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ծխելու արգելքին, փաստաբանը նկատեց, որ խոսքը բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող հաստատություններին է վերաբերում, որտեղ կան մանկահասակ երեխաներ, հիվանդներ: 

Խալաթյանն ընդգծեց, որ փորձ է արվում ոլորտը կարգավորել, իսկ թե ինչպիսի հետևանքներ դա կունենա՝ դժվարացավ ասել: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները
Ամենադիտված