Բքի և ձյան պատճառով Աշոցքի, Ամասիայի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են
Հայաստան
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 17:30-ի դրությամբ` Թալինի, Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր