Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները 

Հրայր Թովմասյանի մուրազը...

Վերլուծական

Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները: Հունվարի 30-ին էլ վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, և մի շարք լրատվամիջոցներում արդեն իսկ կարելի է հանդիպել «լուրջ» հիմնավորումների, որ Բալայանի թափուր մնացած աթոռը զբաղեցնելու է ոչ այլ ոք քան ̀ Աժ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Զբաղեցնելու է հեռահար նպատակով՝ հետագայում ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով: Ի դեպ մեկ այլ նախկին պաշտոնյա՝ Արթուր Բաղդասարյանը ևս շատ կարճ ժամանակ անցկացրեց նմանատիպ երազանքների գրկում, երբ իրեն սպասարկող լրատվամիջոցներով հանրությանը «աչքալուսանք» էր տալիս, թե հենց ինքն է զբաղեցնելու ՍԴ նախագահի պաշտոնը: Այնուհետև նման հրապարակումները դադարեցին: Ինչպես երևում է Բաղդասարյանին վերադարձին գաղջ իրականություն և հորդորեցին զսպել ախորժակը:

Այն, որ Հրայր Թովմասյանի համար վերոնշյալ պաշտոնը մշտապես եղել է անհասանելի երազանք՝ գաղտնիք չէ, այն որ, հավանաբար, երազանք էլ կմնա, մոտ է իրականությանը: Ինչ խոսք, Թովմասյանը Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրն է, ՀՀԿ համար երկար ու ձիգ տարիներ «վիզ դրած» գործիչ, ով բնականաբար, այս տարիների ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց իրավունք ունի ակնկալել երազանքի իրականացում, որքան էլ լրագրողների առջև հարսի ամոթխածությամբ սեթևեթի՝ պնդելով, որ ինքը անչափ գոհ է իր ներկա աշխատանքից, բայց եթե ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ լինի ՝ գուցե և ընդունի:

Սակայն այլ հարց է, որքանով է Թովմասյանը ընդունելի Սերժ Սարգսյանի համար, հատկապես մի պարագայում, երբ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ն ունենալու է ընդլայնված լիազորություններ ̀ ենթարկվելով բովանդակային և որակական լուրջ փոփոխությունների, ընդլայնելով ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում: Ավելորդ է նշել, որ այս տարիների ընթացքում Հրայր Թովմասյանը զրոյական որակական փոփոխությունների է ենթարկվել: Իհարկե, այս ընթացքում ձեռքբերումներ էլ է ունեցել: Մասնավարապես, դարձել է գիտությունների դոկտոր, պաշտպանելով թեզ իր համար անչափ հոգեհարազատ թեմայով` «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանում, սահմանադրական մոդել և իրականություն»: Այս ձեռքբերմամբ Թովմասյանն իր անունը հավերժացրել է այլ մեծանուն գիտնականների՝ Տարոն Մարգարյանի, Գագիկ Հարությունյանի, Արթուր Բաղդասարյանի կողքին: Սակայն դժվար թե Թովմասյանին հաջողվի թեզով թոզ փչել նախագահի աչքերին: Բացի այդ, չմոռանանք նորընծա գիտնականի հակասությունները արդարադատություն նախարար Դավիթ Հարությունյանի հետ, ով նույնպես Սարգսյանի և ՀՀԿ-ի հավատարիմ կադրն է:

Հարությունյանից կարծես թե չեն դժգոհում, հետևաբար քիչ է հավանականությունը, որ ապրիլից հետո նա կհեռանա կառավարությունից: Այնպես որ իր երազանքի իրականացման համար Թովմասյանին մնում է միայն աղոթել, ի դեպ, աղոթելու մարմաջը նրա մոտ ի հայտ եկել է դեռ ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո, երբ Թովմասյանը իր էջում Գրիգոր Տաթևացի էր ցիտել՝ աստվածային փրկության մասին: Փաստորեն Թովմասյանն էլ է հասկանում, որ այս երկրում այլևս ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի: Մնացել է միայն Աստծուց փրկություն ակնկալել… 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը
Ամենադիտված