Հրաձիգներն անհաջող են ելույթ ունեցել Մյունխենի մրցաշարում
Սպորտ
Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամներն անհաջող հանդես եկան Մյուխենի մրցաշարում:
10 մետր հրացան ձևում Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Միքայելյանը գրավել է 82-րդ հորիզոնականը: Տղամարդկանց պայքարում Իրինա Լաուերը որակավորման փուլում միայն 79-րդ տեղում էր:
Նախօրեին անհաջող էին ելույթ ունեցել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները: 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել է 25-րդ տեղը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում մեր առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանը որակավորման փուլում 40-րդն էր: Նույն մրցաձեւում պատանիների պայքարում Հայկ Բաբայանն ու Նարեկ Ադամյանը, համապատասխանաբար, զբաղեցրել են 38-րդ եւ 39-րդ հորիզոնականները: Աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 26-րդն էր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան