Ռոնալդուի դուբլն ու «Ռեալ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Տեսանյութեր
Մադրիդի «Ռեալ»-ը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում արտագնա խաղում ուժերը չափեց «Վալենսիա»-ի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
Մեկնարկից 16 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածից խփեց հանդիպման առաջին գոլը, 38-րդ րոպեին պորտուգալացին հերթական 11 մետրանոցը արդյունավետ իրացրեց:
Թիմերը գնացին ընդմիջման 2:0 հաշվով:
58-րդ րոպեին Սանտիագո Լորենսոն խփեց իր թիմի միակ գոլը, իսկ 84-րդ րոպեին Մարսելոն հաշիվը դարձրեց 3:1 հօգուտ հյուրերի: Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Տոնի Կրոսը խփեց մադրիդցիների 4-րդ գոլը:
Այս հաղթանակից հետո Զիդանի թիմը 38 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է:
Լուսանկարը՝ As-ի


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան