Նեյմարը՝ «Ռեալ» իր հնարավոր տեղափոխության մասին
Սպորտ
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
«Գոհ եմ և երջանիկ ՊՍԺ-ում: Վատ հանդես չեմ գալիս այստեղ և եկել եմ այս թիմ, որպեսզի պատմություն կերտեմ և ամեն ինչ անելու եմ ուժերիս սահմաններում: Իսկ խոսակցություններ միշտ էլ եղել են, երբ խաղում էի «Սանթոս»-ում, «Բարսելոնա»-ում: Այս ամենը վկայում է այն մասին, որ լավ ֆուտբոլիստ եմ, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մասին միշտ են խոսում», -Նեյմարի խոսքերը փոխանցում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Նեյմարը կատալոնական «Բարսելոնա»-ից ՊՍԺ տեղափոխվեց ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան