Իբրահիմովիչը մոտ է «Լոսն Անջելես Գելաքսի» տեղափոխվելուն
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ամռանը կարող է ստանալ ազատ ֆուտբոլիստի կրագավիճակ, մոտ է ամերիկյան ՄԼՍ տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
36-ամյա ֆուտբոլիստի՝ «Լոսն Անջելես Գելաքսի»-ի հետ վարած բանակցությունները հաջող են ընթանում:
Անցյալ տարվա ամռանը նույնպես քննարկվում էր ֆուտբոլիստի՝ ՄԼՍ տեղափոխվելու հնարավոր տարբերակը:
Տեղեկացվում էր, որ հարձակվողը կարող է դառնալ ամերիկյան թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 7,7 մլն դոլարով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը